Հղիություն, ծննդաբերություն
|
Ինչպես բեղմնավորել տղա երեխա
Արդյո՞ք գոյություն ունեն տարբեր սեռի երեխայի բեղմնավորման ուղիներ: Եթե այո, ապա ինչպես 100% վստահ լինել, որ կծնվի տղա երեխա:
Ժամանակակից զույգերի մեծամասնության համար երեխայի ծնունդը կյանքի մեծագույն ուրախությունն է:
Ապագա մայրիկը փորձում է հետևել սրտի ձայնին և գուշակե`ով է ծնվելու, իսկ այդ պահին հայրիկը և մնացած բոլոր հարազատները փորձում են ժողովրդական նախանշաններ գտնել, որոնք առավել ճշտգրիտ ցույց կտան երեխայի սեռը:
Տղամարդկանց մեծամասնությունը ցանկանում է տղա երեխա`ժառանգ, ունենալ: Սա գալիս է դեռ միջին դարերից, երբ միայն տղաներն էին ժառանգում ընտանեկան գործը և կոչումը: Կինը նույնպես, ցանկանալով երջանկացնել ամուսնուն, ցանկանում է ժառանգ ունենալ:
Այսպիսով, ինչը կօգնի ապագա ծնողներին իրականացնել տղա երեխա ունենալու երազանքը:
Գիտությունը ապացուցել է, որ երեխայի սեռը ծրագրավորվում է անմիջապես բեղմնավորման ժամանակ: Յուրաքանչյուր կին և տղամարդ ունի քրոմոսոմների մի զույգ, որը պատասխանատու է ապագա երեխայի սեռի համար: Կնոջ մոտ երկու X-քրոմոսոմներ են, իսկ տղամարդու մոտ մեկ X-քրոմոսոմ և մեկ Y-քրոմոսոմ: Բարեբախտաբար անցել են այն օրերը, երբ կնոջը դատապարտում էին, որ նա չի կարողանում տղա երեխա պարգևել: Այսօր գիտությունը ապացուցել է, որ երեխայի սեռը կախված է տղամարդուց, այլ ոչ թե կնոջից: Սերմնաբջիջները տարբեր քրոմոսոմներն են կրում` Х-քրոմոսոմով սերմնաբջիջները թույլ են տալիս աղջիկ երեխա բեղմնավորել, Y-քրոմոսոմովը`տղա: Գիտնականները հայտնաբերել են, որ տղամարդու օրգանիզմը արտադրվում է Х և Y քրոմոսոմներով սերմնաբջիջների հավասար քանակ, հետևաբար աղջկա և տղա երեխաի բեղմնավորման հավանականությունը հավասար է:
Երաշխիքային մեթոդներ աղջիկ կամ տղա երեխա բեղմնավորելու համար գիտության մեջ գոյություն չունի: Միայն արհեստական բեղմնավորման ժամանակ, երբ արգանդի մեջ թողնում են ցանկալի սեռի էմբրիոնը, կարելի է ստանալ 100%-ոց արդյունք, որ երեխան կծնվի ձեր ուզած սեռի: Այսպիսի մեթոդը երբեմն անխուսափելի է, օրինակ, երբ ընտանիքում կան ժառանգական հիվանդություններ, որոնք փոխանցվում են միայն որոշակի սեռին: Չնայած ամեն ինչի, զույգերը որոշակի սեռի երեխա ունենալու ցանկությամբ պատրաստ են անել ամեն ինչ, իրենց նպատակին հասնելու համար:
Չնայած,որ զանազան մեթոդների արդյունավեությունը դեռ կասկածի տակ է, ապագա ծնողները ուզում են հավատալ, որ շնորհիվ այս կամ այն մեթոդի, նրանց կհաջողվի տղա երեխա բեղմնավորել: Շնորհիվ այս հավատի գոյություն ունեն բազմաթիվ խորհուրդներ, թե ինչպես բեղմնավորել ցանկալի սեռի երեխայի և բեղմնավորման տեսակներ: Եթե տղա երեխան ձեզ համար ավելի ցանկալի է քան աղջիկը, ահա մի քանի խորհուրդներ, որոնք կարող են ձեզ օգնել:
Այսպիսով, արյան երիտասարդության վրա հիմնված մեթոդ:
Համարվում է, որ արյան երիտասարդությունն է որոշում երեխայի սեռը: Գիտությունը ապացուցել է, որ կնոջ արյունը թարմանում է 3 տարին մեկ, իսկ տղամարդունը 4 տարին մեկ: Սկսեք հաշվել արյան մեծ քանակությամբ կորստից հետո, օրինակ`ծննդաբերություն, վիրահատություն, վիժում: Եթե բեղմնավորման պահին կնոջ արյունը ավելի երիտասարդ է, ապա կծնվի աղջիկ և հակառակը:
Հատուկ դիետաներից և արյան երիտասարդությունից բացի, որոշ զույգեր նախնտրում են օգտվել չինական և ճապոնական օրացույցնեից, որոնցով հաշվի է առնվում կնոջ տարիքը, ծննդյան ամիսը և նշվում է, թե որ ամսում հնարավոր կլինի բեղմնավորել աղջիկ կամ տղա երեխա:
Չինական և ճապոնական օրացույցների հետ համեմատ, ձվազատման ժամկետը ավելի մեծ դեր է խաղում բեղմնավորման մեջ: Տղա երեխա բեղմնավորելու համար ձեզ կօգնի սեռական ակտը ձվազատման պահին, կամ 2-24 ժամ ձվազատումից առաջ: Այս մեթոդի հիմքում այն փաստն է, որ Y-սերմնաբջիջները ավելի շարժունակ են ավելի արագ են հասնում ձվաբջջին կան Х-քրոմոսոմով սերմնաբջիջները: Սակայն Y-սերմնաբջիջները այնքան երկար չեն ապրում, ինչպես որ Х-սերմնաբջիջները, որոնք համաձայն գիտական փաստերի ավելի երկար են ապրում կնոջ օրգանիզմում և մի քանի օր շարունակ սպասում են ձվաբջջին, իսկ Y-սերմնաբջիջները մահանում են այնպես էլ չսպասելով ձվաբջջին: Սակայն չնայած գիտական հիմքերի, գիտական կենտրոնների փաստերը ցույց են տալիս, որ ձվազատման օրը կատարված արհեստական բեղմնավորման արդյունքում աղջիկների և տղաների թիվը գրեթե հավասար էր:
Սկզբում անհրաժեշտ է պարզել ձեր ձվազատման օրը, այնուհետ ձեզ ոչինչ չի խանգարի օգտվել այս մեթոդից:Չնայած այն փաստին, որ վերթվարկված մեթոդները որոշ գիտական հիմքեր ունեն, ոչմեկը 100% երաշխիք չի տալիս: Եվ ինչպես ապագա ծնողներ դուք պետք է հասկանաք, որ երեխայի ծնունդը մեծագույն հրաշքն է մեր կյանքում: Իհարկե, բոլոր ծնողները ունեն իրենց նախասիրությունը երեխայի սեռի վերաբերյալ: Սակայն պետք չէ մոռանալ`եթե ծնվի աղջիկ այն դեպքում, երբ դուք երազել եք տղայի մասին, ապա ոչմի դեպքում պետք չէ մտածել, որ ծնված փոքրիկը անցանկալի է: Երեխաները շատ զգայուն են և նման զգացմունքները ծնողների կողմից կարող են վատ ազդեցություն թողնել փոքրիկի հոգեբանական և առողջական վիճակի վրա: Ծնողների սերը երեխաների նկատմամբ պետք է պայմանական չլինի, երեխային պետք է սիրել անկախ նրա սեռից, այս դեպքում ձեզ կհաջողվի փոքրիկ երջանիկ մարդու ծնող դառնալ:
Երջանկություն ձեզ և ձեր փոքրիկներին:
|
Մեդ-Պրակտիկ
21.12.2014
Հարգելի ANI հարկավոր է նախ հաստատել կամ բացառել հղիության առկայությունը, այնուհետև որոշել կապվա՞ծ է գազերի առկայությունը հղիության հետ, թե՝ ոչ: Դա կարող եք պարզել հղիության թեստի միջոցով: Հղիության առաջին հավանական նշաններից է դաշտանի ուշացումը: Եթե կա դաշտանի ուշացում, ապա դաշտանի ենթադրյալ օրից մի շաբաթ անց կարող եք անել հղիության թեստ:
ANI
01.11.2014
Մեդ-Պրակտիկ
01.12.2013
Հարգելի Աննա, բարև Ձեզ, սպիտակ արտադրությունը կարող է սնկային վարակի նշան լինել, խորհուրդ ենք տալիս գինեկոլոգի խորհրդատվություն:
anna
28.11.2013
Մեդ-Պրակտիկ
20.05.2013
Հարգելի Աննա, բարև Ձեզ, խորհուրդ ենք տալիս կարդալ հետևյալ հոդվածը.
https://www.med-practic.com/arm/610/19856/article.more.html
ԱՆՆԱ
20.05.2013
stela
12.05.2013
Կարդացեք նաև
Տեխնոլոգիաների զարգացումը չի շրջանցել նաև ծխախոտի արդյունաբերությունը։ Վերջին տարիներին շուկայում են հայտնվել նոր արտադրատեսակներ, որոնք, ըստ արտադրողների...
Կանայք գիտեն, որ դաշտանի ուշացումը, սրտխառնոցը, թուլությունը, ախորժակի փոփոխությունը և այլ նշաններ ոչ միշտ են վկայում հղիության մասին: Գինեկոլոգները ինքնազգացողության այդ փոփոխությունները համարում են...
Համաձայն Հայաստանում իրականացված հետազոտությունների տվյալների, ամեն օր ծխող կանանց քանակը 2023 թվականին կազմել է 2.3%, որը բարձր ցուցանիշ չէ...
Առաջին եռամսյակում Ձեզ հարկավոր չէ որևէ ավելորդ բաժին ուտել։ Երկրորդ եռամսյակում անհրաժեշտ կլինի օրական լրացուցիչ 340 կալորիա, իսկ երրորդ եռամսյակում՝ օրական շուրջ 450 կալորիա...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն